Երևանի կենտրոնում նախորդ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է նախորդ շաբաթվա ընթացքում գրանցված օդի որակի ցուցանիշները։
Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.)
 Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,
  • Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,
  • Նոր Նորքում՝ չի գերազանցել։
 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
  • Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,
  • Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,
  • Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,
  • Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։
✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment