«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը, «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում պատմական նվաճման է հասել:
Նորվեգացին իր գոլերի թիվը Պրեմիեր լիգայում հասցրել է 100-ի՝ դառնալով առաջնության պատմության այն ֆուտբոլիստը, ով ամենաարագն է հատել 100 գոլի շեմը: Հոլանդը 100-րդ գոլը խփել է իր 111-րդ խաղում և գերազանցեց Ալան Շիրերի ռեկորդը, որը 100 գոլի շեմը հատել էր իր 124-րդ խաղում:
Հոլանդը Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագն է հատել նաև 20, 30, 40 և 50 գոլի շեմը: