
Բա սուվերենիտետից, անկախությունից, ինքնիշխանությունից, ինքնասիրությունից, արժեքներից խոսողները չե՞ն ուզում եվրոչինովնիկ Կայա Կալլասին կոչ անել, որ Հայաստանին կոչ չանի, որ Հայաստանը սանկցիաներ կիրառի Ռուսաստանի դեմ, թե՞ ձեր համար սուվերենիտետը իրականում արժեք չէ, անկախությունը իրականում արժեք չէ, դուք ուզում եք ուղղակի էդ անկախությունն ու սուվերենիտետը ծախել Արևմուտքի վրա և դարձնել Հայաստանին Արևմուտքի ստրուկը, Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ մղվող արևմտյան գեոպոլիտիկ պայքարում, թե՞ դուք ընդամենը Արևմուտք գնալու համար ուզում եք զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնասիրությունն ու անվտանգությունը և մեր ժողովրդին գործիք դարձնել, մեր ժողովրդին դնել զոհասեղանին հանուն Արևմուտքի։
Սիրելի ժողովուրդ, ժամանակն է խելքի գալու, հասկանալու, որ մեր միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, և մենք ուղղակի մեր պետականությունը պահպանելու, անկախությունը պահպանելու և մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար պարտավոր ենք կանգնել Ռուսաստանի կողքին՝ չվախենալով, որ Արևմուտքը կարող է մեր հանդեպ սանկցիաներ անել կամ մեր հետ չցանկանալ շփվել։ Սա է այսօրվա գեոպոլիտիկ իրականությունը, և սրանից փախչել հնարավոր չէ։