Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է հրապարակել իրազեկելով, որ ՔՊ-ական իշխանությունները գրաքննություն են իրականացնում, փակելով երիտասարդական գրական թերթը՝ «Գրեթերթը»։
Իշխանյանը կոչ է անում նաև գործարարներին ֆինանսապես աջակցել «Գրեթերթին»։
«Աջակցենք «Գրեթերթ»-ին, դատապարտենք գրաքննությունը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք,որ «Գրեթերթը» փակելու և գրաքննություն իրականացնելու դեմ հայտարարություն էր տարածել «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը։