«Մեր ձևով» շարժումը մեկնարկում է համապետական ստորագրահավաք՝ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու պահանջով

3 Դեկտեմբերի, 2025

«Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ՝ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու պահանջով»,-հրավիրված ասուլիսում ասաց «Մեր Ձևով» նախաձեռնության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 2025 թվականի մայիսիսն ՀԷՑ-ի սեփականատերերը դիմել էին ՀԾԿՀ-ին, որպեսզի ընկերության արդյունավետ կառավարման արդյունքում կուտակած շահույթի՝ 3 մլրդ դրամի հաշվին իջեցվի էլեկտրաէներգիայի սակագինը և այն մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հետագայում հնարավոր է այդ կուտակված գումարը նվազի։

«Ինչպես ՀԷՑ սեփականատրերեը ճշգրիտ հաշվարկել էին, այդ գումարը պետք է ավելանար և այն երկրորդ կիսամյակում ավելին է քան կրկնապատիկը՝ գերազանցում է 6 մլրդ դրամը»,- ասաց Մելոյանը և հիշեցրեց, որ հոկտեմբերի 30-ին «Տաշիր» կապիտալի կողմից սակագինը իջեցնելու առաջարկով կրկին ՀԾԿՀ է մուտքագրվել դիմում։

Մելոյանը նշեց, որ մինչ օրս ՀԾԿՀ-ից պատասխան չկա։

«Մեր ձևով» շարժման մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը բացատրեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել հանրագրի ստորագրմանը, այն բավարար թվով ստորագրություն հավաքելուց հետո որոշ ժամանակ անց, կներկայացյացնի ՀԾԿՀ,  ակնկալելով օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։

Գոհար Մելոյանը նշեց, որ հանրագրի էլեկտրոնային և թղթային տարբերակ կա, իսկ «Մեր ձևով» շարժումը ընտրել է թղթային տարբերակը, որին 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի կարող են միանալ ստորագրությամբ։

 

Leave a Comment