Շիրակի թեմի քահանաներին ասել են, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին զեղչեն Վեհափառի անունը՝ հրաժարվել են

Շիրակի թեմի քահանաներին ասել են, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին զեղչեն Վեհափառի անունը՝ հրաժարվել են

3 դեկտեմբերի 2025 – 15:07 AMT

PanARMENIAN.Net – Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ կիրակի՝ դեկտեմբերի 7–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում կարող է մասնակցել պատարագի, գրում է Aysor.am-ը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատարագը մատուցվելու է Սուրբ ՀակոբՄծբնեցի եկեղեցում, իսկ այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանինն է։

Տեր Վարուժանը հայտարարել է՝ բացառվում է, որ կզեղչի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

«Այս կիրակի իմ հերթապահությունն է, պատարագիչը ես եմ, բայց ես մնալու եմ կանոնի մեջ»,- նշել է Տեր Վարուժանը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Տեր Ռուբենն է մատուցելու պատարագը։ Հոգևորականը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ իրեն մոտեցել է«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել, թե ուզում են, որ պատարագը Տեր Ռուբենը մատուցի ու զեղչի Վեհափառի և սրբազանի անունները։

«Եկան, ինձ խնդրեցին, որ պատարագը ես անեմ։ Կարենն էր, ասաց՝ ես պետք է անեմ, երևի այն մտքով, որ ես պետք է զեղչեմ Վեհափառի ու Սրբազանի անունը, բայց ես դրա իրավունքը չունեմ, դա մեր կանոնից դուրս է»,-պատմել է Տեր Ռուբենը։

Հարցին՝ այսինքն ակնարկել են, որ պարտադիր զեղչե՞ք Վեհափառի անունը՝ Տեր Ռուբենը պատասխանել է, թե ասել են, բայց ինքն ասել է՝ իրավունք չունի այդպես անելու։

«Սխալ ինֆորմացիաներ են ուղղակի տարածում, պետք չէ քահանաների անունների հետ խաղալ»,- հավելել է Տեր Ռուբենը։

Ավելի վաղ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, պատասխանելով այն հարցին, որ եթե, պատարագ տեղի ունենա, ինքը կհորդորի՞ քահանային զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, ասել էր. «Իհարկե ո՛չ», հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կանի, եթե Տեր Հայրը, այնուամենայնիվ, չհիշատակի Վեհափառի անունը պատարագի ժամանակ՝ սրբազանն ասել է. «Ես ի՞նչ կարող եմ անել»։

Շիրակի թեմն իր հերթին հայտնել է, որ Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում պատարագ կմտաուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։

«Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը»,–հայտնում է Շիրակի թեմը։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment