Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը

Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 804-ի, 657 մարդու որոնումները շարունակվում են, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում տեղացած ուժեղ անձրևների պատճառով ջրհեղեղներ և սողանքներ են տեղի ունեցել։ Իշխանությունները նախկինում հայտնել էին աղետի հետևանքով 753 մահվան դեպքի մասին։

«Աղետի հետևանքների ամփոփում. զոհվել է 804 մարդ, անհետ կորել է 657 մարդ, վիրավորվել է 2600 մարդ», – հայտնել է Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը:

Leave a Comment