
Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը առաջիկա օրերին կբացվի, որպեսզի անկլավի բնակիչները կարողանան մեկնել Եգիպտոս, հայտնել է Պաղեստինյան տարածքներում կառավարության գործողությունների համակարգման Իսրայելի գրասենյակի (COGAT):
«Համաձայն հրադադարի համաձայնագրի և [Իսրայելի] քաղաքական ղեկավարության հրահանգի՝ Ռաֆահ անցակետը առաջիկա օրերին կբացվի բացառապես Գազայի հատվածի բնակիչների համար՝ Եգիպտոս մեկնելու համար», — հայտարարել է գրասենյակը: