Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը առաջիկա վեց ամսվա ընթացքում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում, ինչը կհարթի Կովկասում առևտրի վերածննդի ճանապարհը», – հաղորդում է գործակալությունը։