TRIPP-ը քննարկել են ԱՄՆ-ում Հայաստանի ու Հնդկաստանում ԱՄՆ-ի դեսպանները

Դեկտեմբերի 2-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Հնդկաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սերժիո Գոռին:

Զրուցակիցները կարևորել են TRIPP նախագիծը և մտքեր են փոխանակել միջտարածաշրջանային հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ:

Դեսպան Գոռն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերում:

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սերժիո Գոռին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ։

Leave a Comment