Վեհափառը հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, ապա երկօրյա այցով կլինի Մարսելում

Ն Ս Օ Տ Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։

Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ Հայրապետի հանձնակատար Տ Գրիգոր աբեղա Մինասյանը։

Leave a Comment