Ռուբիոն նշել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական վիճելի կետը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում հիմնական վիճելի կետը Կիևի վերահսկողության տակ մնացած ԴԺՀ տարածքի 20%-ն է։

«Այն, ինչի մասին նրանք հիմա բառացիորեն վիճում են, մոտավորապես 30-50 կիլոմետր տարածքի և Դոնեցկի մարզի 20%-ի մասին է, որը մնում է ուկրաինական վերահսկողության տակ։ Մենք փորձում ենք պարզել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, թե ինչպես կարող են ապրել ուկրաինացիները, որը նրանց անվտանգություն կտա ապագայում», – ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշներին։ Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն էր։

Leave a Comment