Եւրոպական Ֆութպոլ. Այսօր Ռէալ Մատրիտ Պիտի Մեկնի Պիլպաօ

Շաբաթավերջին եւրոպական ակումբներու ախոյեանութիւններուն տարբեր երկիրներու մէջ փոփոխութիւններ տեղի ունեցան, ուր Ռէալ Մատրիտ եւ Փարիզ Սեն Ժերմեն կորսնցուցին Սպանիոյ եւ Ֆրանսայի ախոյեանութիւններու պարագլուխի դիրքերը: Անգլիոյ մէջ Արսենալ 10 մարզիկներով չկրցաւ յաղթել Չելսիին, Լիվըրփուլ «վերջապէս» յաղթեց, որովհետեւ շուէտացի Իզաք կոլ նշանակեց, Ինթեր Միլան 2-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Փիզայի դաշտէն, իսկ ախոյեան Նափոլի 1-0 պարտութեան մատնեց Ռոման` այս վերջինիս դաշտին վրայ:

Ստորեւ կը ներկայացնենք կարեւորագոյն 5 երկիրներու դասաւորումները` նշելով, որ այսօր Սպանիոյ մէջ տեղի կ՛ունենայ 19-րդ հանգրուանէն յառաջաձգուած մրցում մը` Աթլեթիք Պիլպաոյի եւ Ռէալ Մատրիտի միջեւ, իսկ Իտալիոյ եւ Գերմանիոյ մէջ տեղի կ՛ունենան բաժակի մրցաշարքի մրցումներ:

ԱՆԳԼԻԱ ԿԷՏ
1.- Արսենալ 30 (25-7)
2.- Մանչեսթըր Սիթի 25 (27-12)
3.- Չելսի 24 (24-12)
4.- Ասթոն Վիլա 24 (16-11)
5.- Պրայթըն 22 (21-16)
6.- Սանտըրլենտ 22 (17-13)
7.- Մանչեսթըր Եունայթըտ 21 (21-20)
8.- Լիվըրփուլ 21 (20-20)
9.- Քրիսթըլ Փելես 20 (17-11)
10.- Պրենթֆորտ 19 (21-20)
ՖՐԱՆՍԱ ԿԷՏ
1.- Լանս 31 (24-12)
2.- Փարիզ Սեն Ժերմեն 30 (27-12)
3.- Մարսէյ 29 (35-14)
4.- Լիլ 26 (28-17)
5.- Ռենն 24 (24-18)
6.- Լիոն 24 (21-15)
ԻՏԱԼԻԱ ԿԷՏ
1.- Ա. Սէ. Միլան 28 (19-9)
2.- Նափոլի 28 (20-11)
3.- Ինթեր Միլան 27 (28-13)
4.- Ա. Էս. Ռոմա 27 (15-7)
5.- Քոմօ 24 (19-7)
6.- Պոլոնիա 24 (22-11)
7.- Եուվենթուս 23 (17-12)
ՍՊԱՆԻԱ ԿԷՏ
1.- Պարսելոնա 34 (39-16)
2.- Ռէալ Մատրիտ 33 (29-13)
3.- Վիարէալ 32 (29-13)
4.- Աթլեթիքօ Մատրիտ 31 (27-11)
5.- Պեթիս 24 (22-14)
6.- Էսփանիոլ 24 (18-16)
ԳԵՐՄԱՆԻԱ ԿԷՏ
1.- Պայերն Միւնիխ 34 (44-9)
2.- Ռետ Պուլ Լայփցիկ 26 (22-13)
3.- Տորթմունտ 25 (21-11)
4.- Պայեր Լեւերքուզըն 23 (28-17)
5.- Հոֆենհայմ 23 (25-17)
6.- Շթութկարթ 22 (21-17)
7.- Այնթրախթ Ֆրանքֆորթ 21 (28-23)

Leave a Comment