Այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը Փաշինյանի քաղաքական տապանաքարն է:
2019 թվականի հունիսին ստացված բանակցային առաջարկը Նիկոլը թաքցրել է հայ ժողովրդից։
Նա, որ հրապարակներում խոստանում էր մարդկանց, որ հավաքվելու են ու միասին որոշեն Արցախի ճակատագիրը։
Նիկոլը խաբում էր 2019թ.ին, երբ որ այս փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, նա խաբում էր 2020թ․-ին, երբ որ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել:
Այդ փաստաթուղթը բացարձակ վատը չի եղել, իսկ այսօրվա իրավիճակի հետ համեմատած պարզապես երանելի փաստաթուղթ էր։
Իր այդ քայլով Փաշինյանը դիվանագիտական հիմքեր է տվել Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի համար։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: