Հարգելի՛ քաղաքացիներ,
Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Շրջանառվում են գրիպ A (H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են`
բարձր ջերմություն (39-40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։
✅ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը
✅նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը,
✅թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։
Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: