Փաշինյանի հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, ինքս հերթով ծանոթանում եմ ու հաստատվում է բացառապես ընդդիմության պնդումները. Քրիստինե Վարդանյան

«ՔՊ-ն, ապացուցելու համար, որ նախկին իշխանությունները «հանձնել են Մեղրին», իբր փաստաթուղթ հրապարակել է «Հայկական ժամանակում» 1999 թ. տպագրված հոդված:

Լավ է, Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս. ժողովուրդ էսքան վատ է ամեն ինչ ձեզ համար: Ո՞րն է էլի ձեր հույսը, որ բացի քպ-ականների ստատուսներից մարդիկ մնացածը չեն կարդալու: Իսկ հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, ինքս հերթով ծանոթանում եմ ու առայժմ հաստատվում են բացառապես ընդդիմադիր պատգամավորների ու փորձագետների բոլոր պնդումները»:

Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Leave a Comment