Կրեմլում մեկնարկել է ԱՄՆ պատվիրակության հետ ՌԴ նախագահի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ-ում նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։

Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է ձեռնարկատեր, ներդրող և Affinity Partners-ի հիմնադիր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Leave a Comment