Դեկտեմբեր 02,2025 19:07
Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին «Հայաստանի Հանրապետություն» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ինչու են գնվել ՍՈւ-30 ՍՄ կործանիչները» խորագրով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցի տակ Գավառի բնակիչ Հրաչիկ Գարեյանը իր թողած մեկնաբանության համար եւս հայտնվել է իրավապահների թիրախում:
«Թուրքի գործակալ. Ալենննն. քեզ կախաղան» ,- այսպիսի բովանդակությամբ մեկնաբանությունը իրավապահները դիտարկել են որպես զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ եւ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)