«Ինձ էլ են տուգանել». փոխնախարարը պատմեց Իրան և Վրաստան կատարած այցերի մասին

https://arm.sputniknews.ru/20251202/indz-el-en-tuganel-pvokhnakharary-patmec-iran-ev-vrastan-katarats-ir-ajceri-masin-96463871.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89790875_101:0:1524:1067_1920x0_80_0_0_c80b55f00797c00d47112beda0508640.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, տուգանք, արմեն սիմոնյան

հայաստան, վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, տուգանք, արմեն սիմոնյան

Բաժանորդագրվել

Արմեն Սիմոնյանին հարցրին` ինչու են Վրաստանում վարորդներից տոկոսներ գանձում նախկինում ստացած տուգանքների համար։ Նախարարը պատմեց իր տուգանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրանցի գործընկերների հետ քննարկում է բեռնատարների վարորդների` վառելիքի լիցքավորման հետ կապված խնդիրները։ Այս մասին ասաց փոխնախարար Արմեն Սիմոնյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։

Պատգամավորի խոսքով՝ հայաստանցի վարորդները բազմիցս հայտարարել են, որ Իրանը պահանջում է, որ նրանք մուտք գործեն գրեթե դատարկ վառելիքի բաքերով և լիցքավորվեն երկրի ներսում, ընդ որում` վճարելով իրանական և հայկական դիզելային վառելիքի գնային տարբերությունը։

Փոխնախարարը նշեց, որ դիզելային վառելիքը Իրանում սուբսիդավորվում է, այդ պատճառով էլ գինը մի քանի անգամ ցածր է շուկայականից, բայց միայն Իրանի քաղաքացիների համար։ Հետևաբար օտարերկրացիներից պահանջում են վճարել տարբերությունը։ Բացի այդ, իրանցի գործընկերների կողմից հայկական կողմին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երկրից դուրս եկող տեղացի (իրանցի) վարորդները նույնպես պետք է մեքենան լիցքավորեն չսուբսիդավորված գնով։

ՀՀ–ում արգելք կսահմանվի նաև 50 միկրոնից ավելի հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վրա

Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր հերթին հայտարարեց, որ մի շարք բողոքներ է ստացել քաղաքացիներից, որոնք Վրաստան են մեկնել իրենց մեքենաներով և տուգանվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Եթե նրանք ժամանակին չեն վճարել տուգանքը, ապա որոշակի ժամանակ հետո (օրինակ՝ մեկ տարի անց, երբ նորից մեկնել են Վրաստան) նրանցից պահանջել են տույժ վճարել ուշացման համար: Նազարյանի խոսքով` այդ քաղաքացիները նշել են, որ Հայաստան վերադառնալիս վրացական անցակետում իրենց չեն տեղեկացրել կամ հիշեցրել տուգանքների առկայության մասին:

Փոխնախարարը հայտնեց, որ վերջերս Վրաստան գործուղման է մեկնել իր մեքենայով:

«Վերադառնալիս վրացական անցակետում ինձ տեղեկացրին, որ խախտում եմ արել` անցել եմ ավտոբուսների համար նախատեսված գոտիով: Ես վճարեցի տուգանքը և եկա Հայաստան: Առաջին անգամ եմ լսում այն մասին, ինչ ասում եք, բայց կտեղեկացնեմ այդ մասին վրացի գործընկերներին», – հայտարարեց փոխնախարարը:

Նա հրաժարվեց մեկնաբանել հայ-իրանական սահմանին վերջին շրջանում առաջացած հերթերի մասին հարցերը:

Երևանի հանրային տրանսպորտում իրավախախտման համար 438 տուգանքի որոշում է կայացվել

Leave a Comment