Ուկրաինայի ԱԾ-ն հայտնում է Մոսկվայի օգտին աշխատող բրիտանացու ձերբակալելու մասին

Ուկրաինայի հատուկ ծառայություններն այսօր հայտարարել են Ռուսաստանի օգտին աշխատող Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռոս Դեյվիդ Քաթմորի ձերբակալության մասին։

Անվտանգության ծառայությունը պնդում է, որ 2024-ին Ուկրաինա որպես զինվորական հրահանգիչ ժամանած Քաթմորը հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ «հետախուզական աշխատանք և սաբոտաժի գործողություններ իրականացնելու նպատակով»։

Ըստ ուկրաինացի հակահետախույզների, բրիտանացի պաշտոնաթող զինվորականն օժանդակել է մի շարք աղմկալի սպանությունների հեղինակներին՝ նրանց զենք և զինամթերք մատակարարելով։

Ուկրաինական աղբյուրները ենթադրում են, որ Քաթմորը կարող է ներգրավված լինել ազգայնական գործիչ Իրինա Ֆարիոնի և խորհրդարանի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի սպանությունների կազմակերպման մեջ։

Leave a Comment