Առաջարկ է ներկայացվել պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի վերանայման մասին

Առաջարկ է ներկայացվել պոլիկլինիկաների և մանկա...

 Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրել է․

Հարգելի երևանցիներ

Սիրելի համաքաղաքացիներ.

Ես բազմիցս հարցազրույցների և ավագանու նիստերի ժամանակ խոսել եմ Երևան քաղաքի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի ցածր լինելու և այն բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Պոլիկլինիկաների բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակների և դայակների աշխատանքի ծանրաբեռնվածությունը և բարձր պատասխանատվությունը համապատասխան չի գնահատվում և համարժեք չի վարձատրվում։ Արդարացի չէ, երբ նոր ստեղծվող, նոր բացվող “Երևանի երթևեկության կառավարման կենտրոն” համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները` պահակն ու հավաքարարը կստանան 230,000 դրամ, կամ էլեկտրիկն ու վարորդը կստանան 286,000 դրամ աշխատավարձ, իսկ բժիշկն ու դաստիարակը, բուժքույրն ու դայակը 2 ֊ 3 անգամ քիչ։

Ուստի` սույն թվականի դեկտեմբերի 1 ֊ին առաջարկով դիմել եմ Տիգրան Ավինյանին՝ վերը նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը վերանայելու և այն բարձրացնելու համար։

Հ. Գ. Եթե “Երևանի երթևեկության կառավարման կենտրոն” համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի պետը 18 աշխատակից ղեկավարելու, նրանց աշխատանքները կազմակերպելու համար ստանալու է 440,000 դրամ աշխատավարձ, ապա Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների տնօրենները նույնպես պետք է այդ գումարին համարժեք վարձատրվեն ավելի մեծ աշխատակազմ և ավելի պատասխանատու աշխատանք անելու համար։

Leave a Comment