Դեկտեմբեր 02,2025 13:49
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ։
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ ս.թ. օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: