Թբիլիսիի հայկական թատրոնը շուտով կվերաբացվի․ խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահը՝ «Ռադիոլուրին»

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը շուտով իր դռները կբացի հանդիսատեսի առաջ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էկա Ճիճինաձեն։

«Այժմ կատարվում են անհրաժեշտ աշխատանքները՝  վերակառուցված հայկական թատրոնի վերաբացման ուղղությամբ։ Եվ, հավանաբար, այն շատ շուտով կբացվի։ Մենք իսկապես շատ ուրախ ենք․․․գիտեմ, որ մնացել են միայն տեխնիկական մանր հարցեր՝ հիմնականում սարքավորումների հետ կապված։ Սա արդեն վերակառուցման եզրափակիչ փուլն է»,- ասել է նա։

Հայաստանից դուրս հայերեն լեզվով գործող միակ պետական թատրոնի շենքը վթարային էր համարվել դեռ 2010-ին։  Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացությամբ որոշվել էր շենքն ամբողջությամբ ապամոնտաժել և կառուցել նորը։

Հայկական թատրոնի շենքի վերակառուցմն իրականացվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Leave a Comment