Հայաստանի հետ ԵՄ-ն նախատեսում է ավելի ուժեղ անվտանգային գործակցություն, օրինակ, Growth Plan ծրագրով, որով և ֆինանսական, և փորձագիտական աջակցություն է տրամադրվում։
«Կապակցվածության» օրակարգի շրջանակում, երբ ես Տաշքենդում էի, մենք ստորագրեցինք, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը: Դրա արժեքը 500 միլիոն եվրո է»,-լրագրողներին տեղեկացրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Այսօրինակ մեծ նախագծերում մենք աշխատում ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ, և այս դեպքում՝ գերմանական KfW բանկի հետ։ Սա 500 միլիոնանոց ներդրում է էլեկտրացանցի համար՝ ձեր էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ. որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, մեր փորձառությունն է նաև: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց, Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է»,- ասել է նա:
Ըստ ԵՄ հանձնակատարի` սա նախագծերից մեկն է, որը հնարավոր է դառնում կապակցվածության օրակարգի միջոցով: «Ես հանդիպել եմ ձեր նախարարների հետ, ձեր տրանսպորտի նախարարի հետ՝ այո, Դավիթի, խնդրել ներկայացնել առաջնահերթությունների ցանկը։ Նաև օգնություն առաջարկեցի՝ նրա նախարարությունը բավականաչափ ուժեղացնելու համար, որպեսզի կարողանան իրականացնել այս նախագծերը»,- ասել է Մարթա Կոսը։