Հայկ Մարտիրոսյանը` Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը։

Շախմատիստները մրցել են արագ և կայծակնային շախմատում։ Մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիհալ Սարինը (Հնդկաստան), իսկ Պարհամ Մագսուդլուն (Իրան) եզրափակել է լավագույն եռյակը։

Մրցաշարին մասնակցել են շախմատիստներ նաև Ռումինիայից և Ուզբեկստանից։

Հիշեցնենք, որ Կարեն Ասրյանը 2006թ. Հայաստանի հավաքականի կազմում դարձել է շախմատի Համաշխարհայի 38-րդ Օլիմպիադայի չեմպիոն։ Նա մահացել 2008թ. հունիսի 9-ին 28 տարեկանում։

Leave a Comment