Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ


Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06։20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։


 


Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


 


Փրկարարներնը սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումների քանակ2

Leave a Comment