
Ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու, մի քանի րոպեում, ասում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ արդեն ներդրվել է թվային տիրույթում առուվաճառքի իրականացման car.mia.gov.am առցանց հարթակը։ Ավելին, հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարելի է ստանալ փոստային առաքման միջոցով։
Առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ կան։
«Հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ կարող եք տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ստանալ տեխզննության պատկերը և այլն»,-ասում է նախարարը։