Կալլասը զգուշացնում է՝ Մոսկվայում ռուս-ամերիկյան հանդիպումը կարող է մեծացնել ճնշումը Ուկրաինայի վրա

Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը զգուշացրել է, թե վաղը Մոսկվայում կայանալիք ռուս-ամերիկյան հանդիպումը կարող է մեծացնել Ուկրաինայի վրա ճնշումը՝ զիջումների գնալու համար։

«Ես վախենում եմ, որ ամբողջ ճնշումը կգործադրվի ավելի թույլ կողմի վրա, քանի որ դա այս պատերազմը դադարեցնելու ավելի հեշտ ճանապարհն է», – ասել է Կալլասը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ Վաշինգտոնի առաջարկները քննարկելու։

Leave a Comment