ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Իր ելույթում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Ա.Ի.Նովիկովն անդրադարձել է իմունային անբավարարության վիրուսի տարածմանը հակազդելու ոլորտում ռուսական կողմի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը.
2013 թվականից Հայաստանում գործում Է Ռոսպոտրեբնադզորի նախաձեռնած և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության ծրագիրը:
Ծրագրի գործողության ընթացքում Հայաստանին փոխանցվել է 4 շարժական բուժկանխարգելիչ համալիր: Դրանց աշխատանքի սկզբից զգալիորեն ընդլայնվել են ՄԻԱՎ-հիվանդության հետազոտության հնարավորությունները Հայաստանում։
10 տարվա ընթացքում ավելի քան 110 հազար մարդ հետազոտվել են ՄԻԱՎ-ի, հեպատիտ В-ի և С-ի վերաբերյալ:
Ռուսաստանի առաջատար ինստիտուտները զգալի ներդրում են կատարում համատեղ ծրագրի իրագործման մասով, ինչի շրջանակներում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, մասնագետների պատրաստում, հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ պրոֆիլային նախաձեռնություններ՝ ուղղված հիվանդների ախտորոշման, բուժման և խնամքի բարելավմանը:
2025 թվականից հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որոշում է ընդունվել շարունակել ծրագրի ֆինանսավորումը նոր եռամյա ժամանակահատվածի համար:
—00—ՍՊ