Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «պատերազմը պետք է ավարտվի հնարավորինս արագ»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մի քանի ժամ տևած բանակցություններն ամբողջությամբ կենտրոնացած էին «պատերազմի դադարեցման և անվտանգության երաշխիքների» վրա։
«Պատերազմը պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Շատ բան այժմ կախված է յուրաքանչյուր ղեկավարի մասնակցությունից։ Այսօր ևս բանակցություններ կլինեն մի շարք այլ ղեկավարների հետ», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում՝ Փարիզից։
During our several-hour talks, @EmmanuelMacron and I assessed a great many details. The main focus was on negotiations to end the war and on security guarantees. Peace must become truly durable. The war must end as soon as possible. Much now depends on the involvement of every… pic.twitter.com/F2wh2C5dq7
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) December 1, 2025
Միաժամանակ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը։ Ուիթքոֆի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կշարունակվի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղարար նախաձեռնության քննարկումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը ունի «մի քանի ոչ հրապարակային խորհրդակցություններ», որոնք անցկացվելու են ռուս-ամերիկյան շփումներին նախապատրաստվելու շրջանակում։