«Միասնության Թևեր»-ը և «Շանթ Դաշինք»-ը քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել

«Միասնության Թևեր»-ը և «Շանթ Դաշինք»-ը քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել

«Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր, որը սահմանում է երկու ուժերի միասնական գործունեության արժեքային հիմքերը, նպատակները և սկզբունքները։

 

Այդ մասին հայտնում են «Շանթ Դաշինք»-ից։

 

Կողմերը ընդգծեցին իրենց համատեղ պատրաստակամությունը՝

✔️ պաշտպանելու պետական անկախությունն ու ինքնիշխանությունը,
✔️ նպաստելու ազգային միասնության և ներազգային համերաշխության ամրապնդմանը,
✔️ 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու ընդհանուր նպատակին։

Կողմերը հստակ ամրագրում են, որ բացառվում է համագործակցություն նախկին նախագահների, գործող իշխանության և նրանց հետ առնչվող ցանկացած քաղաքական ուժի կամ նախաձեռնության հետ։

Leave a Comment