Դեկտեմբեր 01,2025 17:39
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Անահիտ Ավանեսյանը այսօր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին։
Հավանաբար տիկին Ավանեսյանը չգիտի, որ Հայաստանում կա «Հանրային ծառայության մասին» օրենք, և այդ օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետով պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում արգելվում է ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ պաշտոնատար անձը իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է անմիջական հսկողություն։
Իսկ եթե «գիտի, բայց…» այդուհանդերձ նման նշանակում է արվել, ապա դա արդեն իրավապահների գործն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: