Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին։
Ըստ APA-ի՝ Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո որոշակի հույզեր և թյուրըմբռնում է առաջացել, սակայն պաշտոնական Բաքվի մտահոգությունները ղեկավարության մակարդակով քննարկվել են Դուշանբեում։
Ըստ նրա՝ Ադրբեջանը Ռուսաստանին 4 պահանջ է ներկայացրել՝ պաշտոնական ներողություն, վթարի համապարփակ հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում և փոխհատուցում։
«Երբ այս հարցերը լուծվեն, մենք կփակենք թյուրըմբռնման էջը և կվերսկսենք երկու երկրների միջև նորմալ, բարիդրացիական հարաբերությունները», – ասել է Հաջիևը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: