Առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է մի խումբ վարորդների հետ: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Քննարկվել են ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները խոսել են նոր կարագավորումներ ունենալու մասին, ներկայացրել են օրենսդրական փաթեթի վերաբերյալ  առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել եւ քննարկել ավտոմեքենաների աուդիո համակարգերի կիրարկմանն  ու սպառմանն առնչվող հարցեր:

Leave a Comment