Նոյեմբերի 29-ին, ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 21։15-ին։