Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է


ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է։


Նոյեմբերի 29-ին, ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։


Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։


Պարզվել է որ հրդեհը բռնկվել է «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատի չշահագործվող տեղամասի կիսաքանդ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 21։15-ին։


Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ) և 3 չշահագործվող հաստոց: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ։


Leave a Comment