Նեյմարը Վինիսիուսին խորհուրդ է տվել Ռեալում նրա ապագայի վերաբերյալ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խորհուրդ է ստացել իր աստղային հայրենակցից՝ Նեյմարից։

25-ամյա ֆուտբոլիստի ապագան մադրիդյան գրանդում դեռ մնում է անորոշ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, ինչը կարող է հանգեցնել բրազիլացու վաճառքին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

OK Diario-ի հաղորդմամբ՝ Նեյմարը կոչ է արել Վինիսիուսին չկրկնել իր սխալը և երկարաձգել պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ։ Սխալը վերաբերում է Նեյմարի սեփական փորձին՝ «Բարսելոնայից» հեռանալուն, որի համար նա, ըստ տարածված լուրերի, հետագայում խորապես զղջացել է։

Աստղային հարձակվողը այնուհետև տեղափոխվեց ՊՍԺ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց։ Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Leave a Comment