
Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգները և Կիևը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների «փոխանակման» հնարավորությունը, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
«Բանակցություններին քննարկվել են… Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային փոխանակման հնարավորությունը»,- գրել է լրատվամիջոցը:
Ուկրաինայի պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։