Հնդկաստանը պլանավորում է բանակցություններ սկսել նոր պաշտպանական համաձայնագրերի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նյու Դելի կատարելիք այցի ընթացքում, մասնավորապես՝ ռուսական կործանիչներ և ժամանակակից հրթիռային պաշտպանության համակարգ գնելու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ քննարկումը նախատեսված է, չնայած «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է նվազեցնել Նյու Դելիի և Մոսկվայի միջև ռազմական փոխգործակցությունը»։
«Հնդկաստանը և Ռուսաստանը, որոնց հարաբերությունները ունեն հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության կարգավիճակ, մտադիր են քննարկել հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների հնարավոր մատակարարումը, ինչպես նաև Ս-500 հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացված տարբերակի ձեռքբերման հեռանկարները»,-հաղորդել է Bloomberg-ը։
Գործակալությունը նաև նշել է, որ «Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է բարդացնել Նյու Դելիի առևտրային գործարքները Միացյալ Նահանգների հետ, որը ավանդաբար դեմ է եղել Մոսկվայի հետ Հնդկաստանի պաշտպանական համագործակցության ընդլայնմանը և մտահոգություն է հայտնել ռուսական զենքի գնումների վերաբերյալ»։