Ուկրաինական կողմի հետ բանակցություններն արդյունավետ էին, բայց դեռ շատ բան կա անելու. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ուկրաինայի հետ պատերազմի ավարտին միտված համաձայնագրի շուրջ վարած բանակցությունները «արդյունավետ էին», սակայն «դեռ շատ բան կա անելու», հաղորդում է BBC-ն:

«Խոսքը ոչ միայն այն պայմանների մասին է, որոնք դադարեցնում են մարտերը: Խոսքը նաև այն պայմանների մասին է, որոնք հնարավորություն կտան Ուկրաինային երկարաժամկետ բարեկեցության… Կարծում եմ՝ այսօր մենք առաջընթաց ունեցանք, բայց դեռ անելիք կա», – հայտարարել է պետքարտուղարը։

Ֆլորիդայում կայացած բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը ղեկավարել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նա ևս դրական է գնահատել բանակցությունների ընթացքն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Leave a Comment