asekose.am – «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» հանդիպումը դադարեցվել է լուսավորության անջատման հետեւանքով

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրի «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» հանդիպումը դադարեցվել է Ավանի ֆուտբոլային ակադեմիայի լուսավորության համակարգի չաշխատելու պատճառով։

«Խաղը դադարեցվել է մարզադաշտում լուսավորության դադարեցման պատճառով:

Հավելյալ տեղեկություններ խաղի վերսկսման մասին կփոխանցենք ավելի ուշ»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրության մեջ։

Հաշիվը 0:0 էր՝ 25-րդ րոպեի դրությամբ։

Leave a Comment