Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ ՆԳՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 21։15-ին։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Leave a Comment