
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տարեց տարի Երևանում ապրելը կյանքի համար ավելի վտանգավոր է դառնում։ Մեծերը պետք է գիտակցեն, որ ամենաանպաշտպաններն են թիրախում՝ երեխաները։
Այսօրվա երթը մեկ կարևոր նպատակ ուներ՝ ուշադրություն հրավիրել օդի որակին։ Շնորհակալություն կազմակերպիչներին, մասնակիցներին և լրագրողներին՝ խնդիրը հանրությանն ու իշխանությանը ներկայացնելու համար։ Երևանի նկարն ավելի քան խոսուն է»։
Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան