Հարություն Մնացականյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Խոզի մսի շուկայի հետ կապված կանխատեսում անեմ, թերևս կարևոր թեմա է։ Վերջերս Իսպանիայում (Բարսելոնայի շրջակայքում հայտնաբերել են 2 սատկած վարազի մարմին, լաբորատոր փորձաքննությունից հետո պարզ է դարձել, որ վարազները վարակված են եղել Աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ ASF)։ Այս հիվանդությունը հայտնաբերելուց հետո բնականաբար համապատասխան մարմինները արագ կարանտին են հայտարարել, սկսել են կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպել։
ԱՄՆ-ն և Կանադան արդեն իրենց ներկրողներին նամակ են ուղարկել, որ հոկտեմբերի 17-ից հետո մորթված միս չներկրեն։ Իսպանիան տարեկան արտահանում է մոտ 8 միլիարդ եվրոյի խոզի միս, ինչը ենթադրում է նման արգելքների պայմաններում խոզի մսի գինը բավականին ընկնելու է, ինչը առիթ կհանդիսանա հայ գործարարներին շատ էժան գնով գնելու և ներկրելու մեր երկիր, ինչը մեծ հարված կհասցնի տեղական ֆերմերներին։
Էստեղ կոնկրետ պետական քաղաքականություն է պետք , հստակ քայլերի հաջորդականություն է անհրաժեշտ։
Տեսեք, զգուշացնում եմ, որ ահագին խնդիրներից հետո նոր չորոշեք ինչ-որ քայլեր ձեռնարկել լավ ուշացած։
Հ.Գ առողջապահական տեսանկյունից բան չեմ խոսում, քանի որ Աֆրիկյան ժանտախտը մարդու վրա որևէ ազդեցություն չի թողնում։
Էսքան բան, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Ում հետաքրքիր է կարող եմ Կանադայի կողմից իրենց գործարարներին ուղարկված նամակի screen shot -ը դնել մեկնաբանությունների բաժնում»։