
Վերջին մի քանի օրերի ընթացքում Շրի Լանկայում «Դիտվա» ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն 334 մարդ։ Այս մասին հայտնել է Շրի Լանկայի աղետների կառավարման կենտրոնը։ Նախկինում զոհերի թիվը 159 էր։
«Դիտվա» ցիկլոնից տուժել է կղզու մոտ 854,000 բնակիչ։ Մոտ 124,000 մարդ տարհանվել է 919 ժամանակավոր կենտրոններ։