«Հայոց եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի ընթացքում ջնջվում են բարոյական բոլոր գծերը». Տաթևիկ Հայրապետյան

«Հայոց եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի ընթացքում ջնջվում են բարոյական բոլոր գծերը». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմ է հայտարարված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Պատվիրատուն բացահայտված է, նպատակն էլ հստակ է:
Այդ պատերազմի ընթացքում ոտնահարվում է մեր երկրի սահմանադրությունը: Ջնջվում են բարոյական բոլոր գծերը, խրախուսվում է ուրացումն ու դավաճանությունը: Այստեղ չկան «բայց»-եր ու «եթե»-ներ: Կամ դու կանգնում ես Հայ Առաքելական Եկեղեցու, քո ինքության ու պետության սահմանադրության պաշտպանության կողքին կամ էլ ուղղակի հաշտ ես դավաճանության ու բարոյազրկության հետ:
Ընտրությունը շատ պարզ է:
Ու թո՜ղ իմաստուն ու կամային լինենք այս բարդ ժամանակներում…»:

Leave a Comment