«88» սուպերմարկետում բորբոսնած բրդուճներ են վաճառվում

Oragir.News-ի տեսախցիկն այսօր՝ նոյեմբերի 30-ի երեկոյան արձանագրել է, որ Նաիրի Զարյան փողոցում գործող «88» սուպերմարկետում բորբոսնած բրդուճներ են վաճառվում։

Քաղաքացիները «88» սուպերմարկետի աշխատակիցներին մատնացույց են արել, որ վաճառքի դրված բրդուճները բորբոսնած են, բայց աշխատակիցները լսել են և որևէ կերպ չեն արձագանքել, չեն հեռացրել բորբոսնած սնունդը դարակից։

Նշենք, որ ըստ տարածվող ասեկոսեների՝ «88» սուպերմարկետի ցանցի սեփականատերը վայելում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը։

Leave a Comment