Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնել կաթողիկոսին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները միասնական հայտարարություն են տարածել, որով խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը։ Միաժամանակ, նրանք դատապարտում են այն եկեղեցականների կանոնազանց և պառակտիչ մոտեցումները, որոնք գործում են իշխանական շրջանակների տրամաբանության և համատեքստի մեջ։ Հոգևոր դասն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները վտանգավոր բնույթ ունեն։ Հոգևոր սպասավորները նշել են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը Սուրբ պատարագի ժամանակ չհնչեցնելը լուրջ շեղում և Սուրբ պատարագի խորհրդի աղավաղում է։ Նրանք կարծում են, որ կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հանդես եկած եկեղեցու սպասավորները համագործակցում են այն իշխանությունների հետ, որոնք, […]

Leave a Comment