Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Կիոկուշին կարատեի «Աշխարհի առաջնություն 2025» մրցաշարին Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները նվաճել են 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե, հայտնել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած մրցաշարին մասնակցել է 40 պետության շուրջ 1400 մարզիկ։ Առաջնությունն անցկացվել է 12 մրցագորգով։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան մրցաշարին ներկայացել է 35 մարզիկով։
Ոսկե մեդալ են նվաճել մարզիկներ Հովհաննես Սարգսյանը և Էդուարդ Ղահրամանյանը։ Արծաթե մեդալի են արժանացել Հայկ Միսակյանը, Էրիկ Կոստանդյանը, Էլեն Եփրեմյանը և Արկադի Կիրակոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել Բորիս Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Արթուր Մելքոնյանը, Հուսիկ Հեբոյանը, Հակոբ Բաղդասարյանը, Ալեն Եգորյանը։
