🎥 Սերիա Ա․ Յուվենտուսն ուժեղ էր Կալյարիից — Armsport.am

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում կայացել է «Յուվենտուս» — «Կալյարի» հանդիպումը։ Խաղն ավարտվել է տանտերերի՝ թուրինցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։ 

Հաշիվը 26-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն՝ առաջ մղելով «Կալյարիին»։ Սակայն «Յուվենտուսի» պատասխանը չի ուշացել. ընդամենը մեկ րոպե անց՝ 27-րդ րոպեին, Քենան Յիլդիզը վերականգնել է հաշվի հավասարությունը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1′) նա դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Կալյարին» 11 միավորով գտնվում է 14-րդ տեղում։

Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 7-ին, «Յուվենտուսը» արտագնա խաղում կմրցի «Նապոլիի» հետ, իսկ «Կալյարին» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment